Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված շինությունը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Անդրեյ Վլադիկի Ստեփանյանին օտարելու մասին» N141-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 1-ին մասի 2-րդ կետում «Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողամասի համար՝ 1221 դրամ x 1828,0 քմ = 2 231 988 (երկու միլիոն երկու հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր ութսունութ) ՀՀ դրամ» նախադասությունը փոխարինել «Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողամասի համար՝ 1221 դրամ x 1000 քմ = 1 221 000 (մեկ միլիոն երկու հարյուր քսանմեկ հազար) ՀՀ դրամ և 1221 դրամ x 3 x 828․0 քմ = 3 032 964 (երեք միլիոն երեսուներկու հազար ինը հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամ» նախադասությամբ։
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |