Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ
2024,Հոկտեմբեր 31 - Դեկտեմբեր 1

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.11.24 ՄԵՂՐԻ-ԲՐՈՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ
Նոյեմբերի 21-ին՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև փոխգործակցության արդյունքում և երկու կողմի նախաձեռնությամբ,
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Բրոն քաղաքը համագործակցության պայմանագիր կնքեցին և հաստատեցին քույր քաղաքների հարաբերությունները։
21.11.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք-Տաշտուն հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
21.11.24 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ Է. ՄԵՂՐԻՆ ԵՎ ԲՐՈՆԸ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ ԿՃԱՆԱՉՎԵՆ
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժնի պետ Արծվիկ Սարգսյանը՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մյուս համայնքների ղեկավարների և աշխատակազմի անդամների հետ միասին աշխատանքային այցով գտնվում են Ֆրանսիայի` Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի կենտրոն Լիոն քաղաքում, որտեղ անցկացվում է «Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» երկօրյա միջոցառումների շարքը։Երկկողմ հանդիպման շրջանակում նախատեսված են պաշտոնական մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք սերտ կապերն ընդգծելուն ու ընդլայնելուն։Միջոցառումները կազմակերպվում են Օվերնյ-Ռոն-Ալպ ... Մանրամասն
21.11.24 «ՄԵԿ ՔԱՂԱՔ՝ ՄԵԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ Օվերնյ-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդում, կայացել է «Մեկ քաղաք` մեկ համագործակցություն» ծրագրի աշխատանքային կոմիտեի նիստը՝ Սյունիքի մարզի պատվիրակության ու ՕՌԱ ռեգիոնի ղեկավարության մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզի ու ՕՌԱ ռեգիոնի միջև ապակենտրոնացված համագործակցության մանրամասներն ու հնարավորությունները, փոխգործակցության ոլորտները։
Դիտարկվել են նաև կրթական համակարգում փոխանակման ծրագրերի իրականացման տարբերակները։
ՕՌԱ-ի շրջանային խորհրդի փոխնախագահ Թիերի Կովաքսը ներկայացրել է այն հիմնական մեխանիզմները, որոնց միջոցով շարունակվելու է երկուստեք համագործակցությունը համայնքների միջև։
20.11.24 ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԳԱԼԻՍ Է ՄԵՂՐԻ
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 21-ին` ժամը 14։00-17:00-ն, Ագարակ քաղաքի հրապարակում ձեր ժամանակի խնայողության համար կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։
Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
17.11.24 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը: Այս օրը խորհրդանշում է ուսանողական ոգու ուժը, առաջընթացի և գիտելիքի պահանջարկը, որը մշտապես օգնում է կառուցել նոր ու ավելի լավ աշխարհ: Դուք այն ուժն եք, որը ձգտում է նոր գաղափարներ գտնել, գիտելիքներն ընդլայնել և արարել շրջապատի համար: Սա լավ առիթ է մեկ անգամ ևս ամրապնդելու մեր այն համոզումը, որ կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը, քաղաքացու և անհատի ձևավորման կարևոր նախապայմանը և աշխարհում սեփական տեղն ու կշիռն ունենալու հիմնասյունը։ Սիրելի´ ուսանողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ ուսումնառության ընթացքում լավագույնս օգտագործեք միջհամալսարանական կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ... Մանրամասն
17.11.24 ՁԵՐ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ ԿՄՆԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՓԱՌՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Սուրեն Բենիկի Սարգսյանի տարեդարձն է։ Սուրեն Սարգսյանը ծնվել է 1985թ․-ի նոյեմբերի 17-ին Մեղրի քաղաքում։ 2002թ․ ընդունվել է Մեղրու թիվ 2 դպրոցը, ուսումը շարունակել է Մեղրու պետական քոլեջում։ Սուրենը դեռ մանկուց սեր ուներ բանակի հանդեպ, գրքի էջերում միշտ զենք ու զինվոր էր նկարում։ Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը վերջացնելուց հետո դարձել է պայմանագրային զինծառայող։ Երբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը, շրջանի պաշտպանությունը հանձնելով ընկերներին՝ մեկնեց Ջրական։ Քաջ հայորդին, ով միշտ պատրաստ էր պաշտպանել հայրենիքը՝ մի գիշեր աննկատ սողալով թշնամու խրամատ, զենք ու զինամթերք է հասցրել իր մարտական ընկերներին։ Հոկտեմբերի 7-ին՝ Իշխանաձորում, ... Մանրամասն
16.11.24 ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, «Մեղրիի կոմունալ բարեկարգում, տնտեսություն» ՀՈԱԿ-ի բազմաբնակարան շենք-շինությունների կառավարման գծով տեղակալ Խաչիկ Խաչիկյանը, Ագարակ քաղաքի վարչական ղեկավար Դավիթ Օհանջանյանը այսօր՝ նոյեմբերի 16-ին, հանդիպում են ունեցել Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 2, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 20, 21, 22, 23, 25, 26, 27, 28, 40 շենքերի և Սայաթ Նովա փողոցի 2, 3, 5, 6, 7, 8 շենքերի բնակիչներին և Ագարակ քաղաքի ԹՈՒՄԱՆՅԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ, ԿՈՄԻՏԱՍ, ՇԻՆԱՐԱՐՆԵՐ, ՏԵՐՅԱՆ, ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐ փողոցների շենքերի բնակիչների հետ։ Հանդիպման նպատակն էր իրազեկել հանրությանը 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner