Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 23-ի N3 հերթական նիստի օրակարգը`
1)Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի N2-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
2) Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության մասին.
3)Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին.
4)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Կարճևան, Շվանիձոր և Նռնաձոր բնակավայրերի տարածական համակցված պլանավորման փաստաթղթերում նախատեսվող փոփոխությունները քննարկելու մասին.
5)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճար սահմանելու մասին.
6)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 28-ի N58 որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |