Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի համայնքի ղեկավարին ուղղած թիվ ՊՆ/510-2270 գրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N02032017-09-0016, կադաստրային ծածկագիր` 09-002-0042-0003) 0,22847 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ՀՀ ԶՈՒ զինծառայողների համար բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով: 2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |