Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին  
ՈՐՈՇՈՒՄ Է 1․Զիջել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող  կառուցապատման իրավունքով Նաիրա Գարեգինի Շահինյանին 01.02.2008 թվականի թիվ 58 պայմանագրով տրամադրված  հողամասի 2024թվականի վճարման ենթակա վարձավճարի պարտավորությունը՝ 3234 ՀՀ դրամ: 
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվա հաջորդող օրվանից:  |