Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀԿԱԾ Սյունիքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Լենիկ Պողոսյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 5574-Տ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող՝ Նաիրի Հրաչիկի Հովհաննիսյանին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով պատկանող (հիմք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, տրված՝ 15.11.2024 թվականին, գրանցամատյանում գրանցված 2253-ով) 09-005-0602-0052 կադաստրային ծածկագրով 0.152 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Քարքարոտ վերելք հանդամաս, 2/52» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011VZ4XHHR/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: