Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի N 18-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 118-Ն որոշումները, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Մեղրի մասնաճյուղի կառավարիչ Արմեն Բունիաթյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մարտի 06-ի N 968-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Թույլատրել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մանանդյան 33/3, ՀՎՀՀ 00400222) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 2 հասցեում տեղադրել 3.8 քմ այլ արտաքին գովազդ:
2.«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի 900305081391 հաշվեհամարին վճարել 68 400 (վաթսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք` այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: