Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի, Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի 28/3 տան բնակիչ Ստյոպա Արտուշի Մաթևոսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի հոկտեմբերի 21-ի N4758-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Ստյոպա Արտուշի Մաթևոսյանին տալ՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի 28/50 հասցեում երեք հարկանի առևտրի սրահի կառուցման համար լրամշակված նախագծին թիվ 23 շինարարության թույլտվություն։
2․Ստյոպա Արտուշի Մաթևոսյանը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: