Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքները բարելավելու, նրա կանոնադրական պարտավորությունների պատշաճ կատարմանն աջակցելու նպատակով, Մեղրի համայնքի ավագանին որոշում է․ 1,Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրել «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 8 666 667 (ութ միլիոն վեց հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ հաշվեկշռային ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |