Բովանդակություն * | Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, «Մեղրիի կոմունալ բարեկարգում, տնտեսություն» ՀՈԱԿ-ի բազմաբնակարան շենք-շինությունների կառավարման գծով տեղակալ Խաչիկ Խաչիկյանը, Ագարակ քաղաքի վարչական ղեկավար Դավիթ Օհանջանյանը այսօր՝ նոյեմբերի 16-ին, հանդիպում են ունեցել Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 2, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 20, 21, 22, 23, 25, 26, 27, 28, 40 շենքերի և Սայաթ Նովա փողոցի 2, 3, 5, 6, 7, 8 շենքերի բնակիչներին և Ագարակ քաղաքի ԹՈՒՄԱՆՅԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ, ԿՈՄԻՏԱՍ, ՇԻՆԱՐԱՐՆԵՐ, ՏԵՐՅԱՆ, ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐ փողոցների շենքերի բնակիչների հետ։ Հանդիպման նպատակն էր իրազեկել հանրությանը 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու մասին։ Հանդիպման օրակարգային հարցերն էին՝ 1.«Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում Մեղրի և Ագարակ քաղաքներում» սուբվենցիոն հայտերում «Ծրագրի ընդհանուր բյուջեն» կետում բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու համար նախատեսված գումարների հիմնավորում (բացի Մեղրի համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնից, ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման հավելված 2-ի 24.4 կետի համաձայն` անհրաժեշտ է ներկայացնել բազմաբնակարան շենքերի բնակիչների համաֆինանսավորման 10%-ը): 2. Բազմաբնակարան շենքի կառավարման մասին ՀՀ օրենքի կարգավորման` բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հարաբերությունների և բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման կարգը սահմանելու, կառավարման ձևերի, շենքի կառավարման մարմինների իրավասությունների, դրանց կազմավորման, գործունեության դադարման կարգը: 3․ Ագարակ քաղաքի Թումանյան, Իսահակյան, Կոմիտաս, Շինարարներ, Տերյան, Ալավերդյան և Լեռնագործներ փողոցների ճանապարհային ենթակառուցվածքների նորոգում։ Քննարկումների ընթացքում շեշտադրվել են շենք-շինությունների կառավարման թափանցիկության, ընդհանուր տարածքների պահպանման, անվտանգության և շենքերի տեխնիկական սպասարկման բարելավման անհրաժեշտությունը։ Խ․ Անդրեասյանը ներկայացրել է գործող օրենսդրությամբ սահմանված կառավարման մեխանիզմները, ինչպես նաև համայնքի կողմից իրականացվող ծրագրերը՝ աջակցելու բնակիչներին։ Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, որտեղ ընդգծվել են ինչպես բնակիչների առաջարկները, այնպես էլ ղեկավարության ծրագրերն ու տեսլականը՝ տարածքի բարեկարգման ուղղությամբ։ |