Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ ՄԱՐԻՇՈԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հայկ Մելքումյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հոկտեմբերի 09-ի N4175-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
«ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ ՄԱՐԻՇՈԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը՝ 79.110․1454970) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ. Նժդեհի 5/6 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով: