Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» (08.01.01.51) ծրագրի 4727 (Կրթական,մշակութային և սպորտային նպաստներ բյուջեի) հոդվածից 13000 (տասներեք հազար) ՀՀ դրամ հատկացնել Մանուշակ Ռուստամյանին` սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ «ԱԳԱՐԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ում կազմակերպված միջոցառմանն աջակցելու համար։
2.Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին հանձնարարել կատարել համապատասխան ֆինանսավորումը՝ գումարը փոխանցելով Մանուշակ Ռուստամյանի անձնական հաշվեհամարին: