Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արմենակ Աշոտի Արեստակեսյանի 15 սեպտեմբերի 2020 թվականի (մուտք՝ 3131-Ք) դիմումը, հաշվի առնելով Մեղրի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 5 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Թույլատրել Արմենակ Աշոտի Արեստակեսյանին կնքելու իր անչափահաս երեխային՝ Աշոտ Արմենակի Արեստակեսյանին(ծնված՝ 16.04.2006թ.) սեփականության իրավունքով պատկանող՝ մարզ Սյունիք, համայնք Ագարակ ք. Թումանյան փողոց 19/1բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալության տրամադրման գործարք:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմենակ Արեստակեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: