Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել «Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի:
1)Հաստատել «Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Կարճևանի մասնաճյուղի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 1.1-ի:
2)Հաստատել «Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Ալվանքի մասնաճյուղի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 1.2-ի:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի` ««Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և մասնաճյուղի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N95 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N96-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: |