Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Արմինե Լագզյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի ապրիլի 07-ի 1443-Ք հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Արմինե Լագզյանին (գրանցման համարը՝ 79․1093455) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան 12/1 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2025 թվականի ապրիլի 01-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով: