Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խոցելի ընտանիքներին սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 3 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի (10-07-01-51) այլ նպաստներ բյուջեի (4729) հոդվածից դրամական օգնություն տալ ներքոհիշյալ քաղաքացիներին՝
1) Լաուրա Ընձակի Պողոսյանին՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
2) Վարդիթեր Վանիկի Թարվերդյանին՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
3) Անուշ Արտաշեսի Խաչատրյանին՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ։