Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Թույլատրել Մեղրի համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վահրավար գյուղի 5-րդ փողոցի թիվ 25/1 հասցեում գտնվող, մեկ քառակուսի մետրը 260 (երկու հարյուր վաթսուն) ՀՀ դրամ արժեքով, սեփականության իրավունքով ձեռք բերելու ֆիզիկական անձի (Մարո Հունանի Քրիստափորյան, անձնագիր AR0309068, տրված 12.06.2017թ., 045-ի կողմից) սեփականություն հանդիսացող 0.097 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-088-013-0017) հողամասը:
2. Համայնքի ղեկավարին` սահմանված կարգով գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ և ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
|