Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 և 2019 թվականի մայիսի 10-ի N572-Ն որոշումներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով՝ 1 (մեկ) տարի ժամկետով համաձայնություն տալ տրամադրելեւ Ռամին Իրաննեժադալամդարին՝ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների իրականացման համար՝ սահմանելով.
1) 09-074-0442-0001 կադաստրային ծածկագրով 4,97108 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի համար ամսական 149132 (հարյուր քառասունինը հազար հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ վարձավճար.
2) 09-074-0465-0005 կադաստրային ծածկագրով 0,15044 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի համար ամսական 45130 (քառասունհինգ հազար հարյուր երեսուն) ՀՀ դրամ վարձավճար.
3) 09-074-0441-0001 կադաստրային ծածկագրով 0,26852 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի համար ամսական 8056 (ութ հազար հիսունվեց) ՀՀ դրամ վարձավճար:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |