Բովանդակություն * | Դեկտեմբերի 6-ին՝ Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Տեղական (համայնքային) սոցիալական ծրագիր թեմայով հանրային քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին Մեղրի համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը, համայնքապետարանի աշխատակիցները և սոցիալական հանձնաժողովի անդամները։ Մեղրիի համայնքապետարանի Կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց Մեղրի համայնքի սոցիալական խնդիրները, Սոցիալական հանձնաժողովի (ՍՀ) կողմից մշակված ծրագիրը, որը կազմվել է հաշվի առնելով համայնքում առկա սոցիալական առաջնահերթությունները: Ներկայացված ծրագիրը ներկաների կողմից արժանացավ դրական արձագանքի և հավանության։ |