Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հովհաննես Ժորայի Պապյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2025 թվականի մարտի 7-ի թիվ 990-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Գուդեմնիս բնակավայրում գտնվող, Հովհաննես Ժորայի Պապյանին և Աննա Գուրգենի Կարապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0,71891 հա (կադաստրային ծածկագիր 09-029-0102-0053) ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի` բազմամյա տնկարկների (կորիզավոր):
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: