Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետով և հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 3-ի «Իրան-Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի /այսուհետ՝ Ծրագիր/ շրջանակներում Սյունիքի մարզի Մեղրի համայնքի /Վարդանիձոր, Թխկուտ և Այգեձոր բնակավայրեր/ վարչական տարածքում «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի Բողաքար գետի ձախ ափին հարող 8.4 հա տարածքի անտառապատման նպատակով իրականացված հանրային քննարկման արձանագրությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» Փակ բաժնետիրական ընկերությանը « «Իրան-Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի /այսուհետ՝ Ծրագիր/ շրջանակներում Սյունիքի մարզի Մեղրի համայնքի /Վարդանիձոր, Թխկուտ և Այգեձոր բնակավայրեր/ վարչական տարածքում «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի Բողաքար գետի ձախ ափին հարող 8.4 հա տարածքի անտառապատում իրականացնելու համար: 2.Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացմանը: |