Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Ալիկ Բագրատի Աղամլյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 43/3 հասցեում գտնվող 60,3քառ.մ մակերեսով ավտոտնակը, 65 քառ.մ մակերեսով գոմը և նրանց համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,07221 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0039-0046, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06.03.2020թ. N06032020-09-0039 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Ալիկ Բագրատի Աղամալյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի գ) դ) և ե) ենթակետերով սահմանված գներով.
1)ավտոտնակի համար 10 000 դրամ x 0,069 x 60,3ք.մ. = 41 607 (քառասունմեկ հազար վեց հարյուր յոթ ) ՀՀ դրամ.
2)ծածկի համար՝ 10 000 դրամ x 0,069 x 60,3ք.մ. = 41 607 (քառասունմեկ հազար վեց հարյուր յոթ ) ՀՀ դրամ.
3)գոմի համար՝ 20 000 դրամ x 0,069 x32,65 ք.մ. = 45 057 (քառասունհինգ հազար հիսունյոթ).
4)hողամասի համար՝ 342 դրամ x 722,1ք.մ.=246 958 (երկու հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր հիսունութ ) ՀՀ դրամ.
5)համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |