Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 և 2019 թվականի մայիսի 10-ի N572-Ն որոշումներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը 3 (երեք) ամիս ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել «Մեղրու ՃՇՇՋ» ՍՊԸ-ին՝ հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով՝
1) 09-051-0409-0001 կադաստրային ծածկագրով 0,73479 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճար
2) 09-051-0409-0001 կադաստրային ծածկագրով 0,07726 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ վարձավճար,
3) 09-051-0409-0001 կադաստրային ծածկագրով 0,12536 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 3000 (երեք հազար) ՀՀ դրամ վարձավճար,
4) 09-005-0730-0001 կադաստրային ծածկագրով 1,12383 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճար:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |