Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 15-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին`
որոշում է` Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի N5 արտահերթ նիստի օրակարգը`
1.«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N16-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
2.«Մեղրիի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N18-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին: |