Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 6-ի N2 արտահերթ նիստի օրակարգը`
1)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N99-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին.
2)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
3)Մեղրի համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունն ի գիտություն ընդունելու մասին.
4)Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին.
5)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Գևորգ Խաչիկի Մարտիրոսյանին օտարելու մասին.
6)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Խաչիկ Սմբատի Խաչիկյանին օտարելու մասին:
7)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման տրամադրելու և օտարման 2020 թվականի ցանկը հաստատելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |