Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող նախկին դպրոցի շենքը անհատույց օգտագործման իրավունքով ստանալու առաջարկությանը:
2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |