Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 36-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագիծը՝ քաղաքացու սեփականություն հանդիսացող 0,02765 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0061-0013 և 09-005-0061-0001-ից, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 2388056) հատուկ պահպանվող տարածքների <<պատմամշակույթային հողեր>> գործառնական նշանակության հողամասը՝ համաձայն հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:
2. Սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին` կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճեն: |