Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշումը՝ Արթուր Հովհաննիսյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N5674-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Արթուր Հովհաննիսյանին (գրանցման համարը՝ 79.764403) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 20 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2024 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: