Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող` Սերյոժա Բենյամինի Հայրապետյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասերին տրամադրել՝
1)09-005-0080-0062 կադաստրային ծածկագրով 0.04061 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Վազանցի փողոց, 3/20» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011MADGKLB).
2)09-005-0080-0063 կադաստրային ծածկագրով 0.00591 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Վազանցի փողոց, 3/22» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011PTHD3A7):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: