Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 26-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին`
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու և « Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N9-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի աշխատակազմի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը աղյուսակում կատարել փոփոխություն և լրացում`
1)«Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք» տողի 21-27 կետերում կատարել փոփոխություն և լրացում` համաձայն հավելվածի:
2) Ընդամենը տողում «6529123» թիվը փոխարինել «6648123» թվով և «78349476» թիվը «79777476» թվով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: |