Բովանդակություն * | Այսօր՝ դեկտեմբերի 3-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու, օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու, տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին հանրային բաց քննարկումը։ Քննարկումը վարում էին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ներկա էին համայնքապետարանի աշխատակիցները, վարչական ղեկավարները, ավագանու անդամները, համայնքային ենթակայության կառույցների տնօրենները: Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Լարիսա Գրիգորյանը ընդհանուր թվերով ներկայացրեց Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեն։ |