Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Հրաչիկ Հովհաննեսի Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Մեղրի քաղաք Մ․ Օհանջանյան փողոց 99/2 հասցեում գտնվող 107,8 քմ ընդհանուր մակերեսով գոմը և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,06237 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0014-0015, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 16032022-09-0034 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Հրաչիկ Հովհաննեսի Գրիգորյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33․1-ի կետի գ) ենթակետով, 35-ի կետի գ) ենթակետով և 35․ 1 կետով սահմանված գներով.
1) Գոմի համար 20 000 դրամ x 0,1209 x 107,8 քմ =260 660/ երկու հարյուր վաթսուն հազար վեց հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ,
2) Ինքնակամ կառույցով զբաղեցրած տարածքի մակերեսի եռապատաիկի համար ՝ 1221 դրամ x 323,4 քմ = 394 871 /երեք հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ:
3) Ինքնակամ կառույցով զբաղեցրած տարածքի մակերեսի եռապատաիկից ավել հողամասի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 3663 դրամ x 300․3 քմ = 1099999 /մեկ միլիոն իննսունինը հազար ինը հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ:
4) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |