Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 42-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ՀՐԱՉԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Հրաչիկ Հովհաննեսի Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Մեղրի քաղաք Մ․ Օհանջանյան փողոց 99/2 հասցեում գտնվող 107,8 քմ ընդհանուր մակերեսով գոմը և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,06237 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0014-0015, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 16032022-09-0034 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Հրաչիկ Հովհաննեսի Գրիգորյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33․1-ի կետի գ) ենթակետով, 35-ի կետի գ) ենթակետով և 35․ 1 կետով սահմանված գներով.

1) Գոմի համար 20 000 դրամ x 0,1209 x 107,8 քմ =260 660/ երկու հարյուր վաթսուն հազար վեց հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ,

2) Ինքնակամ կառույցով զբաղեցրած տարածքի մակերեսի եռապատաիկի համար ՝ 1221 դրամ x 323,4 քմ = 394 871 /երեք հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ:

3) Ինքնակամ կառույցով զբաղեցրած տարածքի մակերեսի եռապատաիկից ավել հողամասի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 3663 դրամ x 300․3 քմ = 1099999 /մեկ միլիոն իննսունինը հազար ինը հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ:

4) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):

2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.32 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner