Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 77-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» N186-Ն հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին`
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցում գտնվող` որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված 09-005-0068-0011 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,00765 հա բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, ճանաչել համայնքային սեփականություն` հողամասի հետ կապված անճշտության ուղղման նպատակով:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցում գտնվող` որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված 09-005-0068-0015 ծածկագրով 0,0062 հա գյուղատնտեսական վարելահող նշանակության հողամասը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, ճանաչել համայնքային սեփականություն` հողամասի հետ կապված անճշտության ուղղման նպատակով:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում գտնվող` որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված 09-005-0042-0065 կադաստրային ծածկագրով 0,00055 հա բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, ճանաչել համայնքային սեփականություն` հողամասի հետ կապված անճշտության ուղղման նպատակով:
4. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |