Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 43-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 13-ի N 294-Ա որոշումը ,ինչպես նաև Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է 

1.Ընդունել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Սյունիքի մարզ, համայնք Մեղրի, գյուղ Շվանիձոր, 1-ին փողոց, 18/3 ամբուլատորիա հասցեում գտնվող 163.8 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0.0125 և 0.0092 հա մակերեսներով հողամասերի, սեփականատիրոջ բաժինը 0.0125 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի բաժնային սեփականությունում կազմում է 1638/14277 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 25042024-09-0043, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք՝ 3 969 374.55 դրամ)  նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին՝ որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու նպատակով։

 2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(22.88 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner