Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող մշակույթի պալատի 3-րդ հարկի 6-րդ տարածքը՝ ընդհանուր 139,7 քմ մակերեսով (համաձայն հատակագծի), անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամանակահատվածով տրամադրել «ԼՈՖԹ» ՀԿ-ին՝ որպես գրասենյակ օգտագործելու նպատակով: |