Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Հիմնական ընդհանուր կրթություն » (09.02.01.51) ծրագրի 4727 (Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) հոդվածից 70800 (յոթանասուն հազար ութ հարյուր) ՀՀ դրամ և ավելացնել 70800 (յոթանասուն հազար ութ հարյուր) ՀՀ դրամ «Կրթություն այլ դասերին չպատկանող» (09.08.01.51) ծրագրի 4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին։