Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 29-ի «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 134-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1)Որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում (համայնքի բյուջեի եկամուտները` ըստ առանձին եկամտատեսակների) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 1-ի,
2)Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 2-ի,
3)Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 3-ի,
4)Որոշման 7-րդ կետի 6-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 4-ի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: