Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 36-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2025 թվականի N 36-Ա

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի N 18-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N118-Ն որոշումները, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության Մեղրի մասնաճյուղի կառավարիչ Արմեն Մադոյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունվարի 22-ի N283-Տ հայտը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Թույլատրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արամի փողոց, 82-84 շենք, ՀՎՀՀ 02520007) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի փողոց 1 (կինոթատրոնի շենք) հասցեում տեղադրել 23.11 քմ այլ արտաքին գովազդ.

2.Թույլատրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արամի փողոց, 82-84 շենք, ՀՎՀՀ 02520007) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոց 2 («Մերսի» սուպերմարկետի դիմային հատված) հասցեում տարածել (տեղաբաշխել) 0.42 քմ այլ արտաքին գովազդ.

3.Թույլատրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արամի փողոց, 82-84 շենք, ՀՎՀՀ 02520007) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոց 2 («Մերսի» սուպերմարկետի դիմային հատվածի սյան վրա) հասցեում տարածել (տեղաբաշխել) 0.46 քմ այլ արտաքին գովազդ.

4.Թույլատրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արամի փողոց, 82-84 շենք, ՀՎՀՀ 02520007) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոց 7 (Ագարակի ՊՄԿ վարչական շենքի դիմային հատված) հասցեում տարածել (տեղաբաշխել) 2.03 քմ այլ արտաքին գովազդ.

5.«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի 900305081391 հաշվեհամարին վճարել 415 980 (չորս հարյուր տասնհինգ հազար ինը հարյուր ութսուն) և 5 238 (հինգ հազար երկու հարյուր երեսունութ) ՀՀ դրամ տեղական տուրք` այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner