Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 17.01.2025թ. NԱԱ//1006-2025 գրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, «մարզ Սյունիք, համայնք Մեղրի, Մեղրի քաղաք, Գործարարների փողոց 84 հողամաս» հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 0,04263 հեկտար հողամասը (ԳՎ 01082024-09-0037, կադաստրային ծածկագիր՝ 09-005-0756-0127) դատաբժշկական ծառայության շենքի կառուցման նպատակով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով, հատկացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: