Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի N1 հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն 2022 թվականին օգտագործման, կառուցապատման իրավունքով տրամադրելու և օտարելու, հրապարակային սակարկությունների վարձավճարների և օտարման մեկնարկային գները հաստատելու մասին
2)2022 թվականին օտարման կամ օգտագործման տրամադրման ենթակա հողամասերի ցանկը հաստատելու մասին
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 1-ի N 59 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Լևիկ Հայրապետի Ստեփանյանին օտարելու մասին
5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին
6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |