Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N4 նիստի օրակարգը`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի և հատուկ պահպանվող տարածքների հողամասերից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրմանը համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 17-ի N29-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին:
2.ՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզիՄեղրիիհամայնքապետարանիաշխատակազմիքաղաքացիականկացությանակտերիգրանցմանառանձնացվածստորաբաժանմանկանոնադրությունըհաստատելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2017 թվականի օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի կողմից 2017 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի hամայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն 2017 թվականին օգտագործման տրամադրելու և օտարելու, հրապարակային սակարկությունների վարձավճարների և օտարման մեկնարկային գները հաստատելու մասին:
6.«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ համայնքի ավագանու 2015 թվականի հուլիսի 10-ի N23-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
7.«Մեղրիի արվեստի մանկական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի N61-Ա որոշման N1 հավելվածը ուժը կորցրած ճանաչելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիհամայնքի ավագանու 2016
թվականի սեպտեմբերի 29-Ի N9-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիհամայնքի2017 թվականի բյուջեի նախագիծը հաստատելու մասին:
10.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 17-ի N25-Ն որոշումը չեղյալ ճանաչելու մասին:
11.«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր – Հայաստան: Տարածաշրջանային Խորհրդատվական Խորհուրդ-Արևիք» Խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով խորհրդատվական խումբ ձևավորելու և խմբի անհատական կազմը հաստատելու մասին: |