Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Վովա Գառնիկի Հայրապետյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 19/25 հասցեում գտնվող 34,4քառ.մ մակերեսով ավտոտնակը 32,7 քառ.մ մակերեսով օժանդակ շինությունը և նրանց համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00347հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0026-0014, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 25.02.2020թ. N25022020-09-0024 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Վովա Գառնիկի Հայրապետյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի գ), դ) և ե) ենթակետերով սահմանված գներով՝
1)ավտոտնակի համար 10 000 դրամ x 0,086 x 34,4քմ =29 584 (քսանինը հազար հինգ հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ.
2)օժանդակ շինության համար 20 000 դրամ x 0,086 x 32,7քմ =56 244 (հիսունվեց հազար երկու հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ.
3)հողամասի համար՝ 528դրամ x 34,7քմ =18 322 (տասնութ հազար երեք հարյուր քսաներկու) ՀՀ դրամ.
4)համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀդրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին`ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |