Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 2024 թվականի նոյեմբերի 15-ի հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին.
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին.
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերի վարձավճարի տույժը զիջելու մասին.
5)Գույքի նվիրաբերությանը համաձայնություն տալու մասին.
6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին.
7)Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն գյուղում գտնվող նախկին դպրոցի շենքը անհատույց օգտագործման իրավունքով ստանալու նպատակով նախնական համաձայնություն տալու մասին.
8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում՝ Տերտերասարի ոսկու հանքավայրում, օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման համար «ՍԻԼՎԻ ԷՅ ՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին.
9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N87-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 07 հուլիսի 2017 թվականի N 62-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ամբուլատորիայի շենքը նվիրաբերություն ստանալու մասին.
11)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |