Այսօր: Ուրբաթ, 27 Հունիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հունիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ սահմանված կարգի 46.2 կետի թ) ենթակետի դրույթներով,Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 22-ի N67-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված օգտակար հանածոների արդյունահանման 2024 թվականի հունվարի 26-ին տրված ՇԱԹ-29/731 թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2024 թվականի հունվարի 26-ին տրված NL-731 լեռնահատկացման ակտը, «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավոր հայտը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Մեղրի համայնք Մեղրի քաղաք 7 հասցեում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության 28,65665 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0702-0118) կառուցապատման իրավունքով մինչև 2043 թվականի հունվարի 26-ը տրամադրել «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ մեկ հեկտար հողամասի համար սահմանելով 150 000(մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճար՝ ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման համար:

 2.Ընդունել ի գիտություն, որ հողամասի կառուցապատման իրավունքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում:

3. Սահմանել, որ.

1)կառուցապատման իրավունք ձեռք բերող անձը պարտավոր է վարձավճարը վճարել հավասար չափերով ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ Մեղրիի համայնքապետարանի 900305081508 հաշվարկային հաշվին.

2)կառուցապատողը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով. 

3)կառուցապատման իրավունքի մասին պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է կառուցապատման իրավունք ձեռք բերող անձի միջոցների հաշվին:

4.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՀԱՅԿՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner