Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ սահմանված կարգի 46.2 կետի թ) ենթակետի դրույթներով,Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 22-ի N67-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված օգտակար հանածոների արդյունահանման 2024 թվականի հունվարի 26-ին տրված ՇԱԹ-29/731 թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2024 թվականի հունվարի 26-ին տրված NL-731 լեռնահատկացման ակտը, «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավոր հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Մեղրի համայնք Մեղրի քաղաք 7 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության 28,65665 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0702-0118) կառուցապատման իրավունքով մինչև 2043 թվականի հունվարի 26-ը տրամադրել «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ մեկ հեկտար հողամասի համար սահմանելով 150 000(մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճար՝ ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման համար:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասի կառուցապատման իրավունքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում:
3. Սահմանել, որ.
1)կառուցապատման իրավունք ձեռք բերող անձը պարտավոր է վարձավճարը վճարել հավասար չափերով ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ Մեղրիի համայնքապետարանի 900305081508 հաշվարկային հաշվին.
2)կառուցապատողը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով.
3)կառուցապատման իրավունքի մասին պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է կառուցապատման իրավունք ձեռք բերող անձի միջոցների հաշվին:
4.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։