Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 59-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7–Ի N12 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-, դեմ-,  ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

որոշումէ`

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017  թվականի հուլիսի  7-ի  N12  նիստի օրակարգը`   

1.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող  հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Գրիգոր Աշոտի Սամվելյանին օտարելու մասին:

2.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող  հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Գեղանուշ Թադևոսի Դարչինյանին օտարելու մասին:

3.Հայաստանի  Հանրապետության  սեփականություն հանդիսացող ամբուլատորիաների շենքերը անհատույց օգտագործման իրավունքով ստանալու նպատակով կազմված ծրագիրը հաստատելու մասին:

4.Հայաստանի  Հանրապետության  Սյունիքի մարզի  Մեղրի  համայնքի  ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի  «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին»  թիվ  61-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

5.Հայաստանի  Հանրապետության  Սյունիքի մարզի  Մեղրի  համայնքի  2017 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:

6.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող  հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner