Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում N «ՍՄ-ՄՀ-ԲՄԱՇՁԲ-24/01» ծածկագրով «Պրո Շին» ՍՊԸ և «Բիլդինգ Կոնստրուկշն» ՍՊԸ կապալառու ընկերությունների կողմից կատարված աշխատանքների ծավալների փաստագրման, հավելյալ աշխատանքների չափագրման և նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված մնացորդային աշխատանքների ծավալների հաշվարկման վերաբերյալ ստեղծել հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ՝
Մկրտչյան Մկրտիչ - Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժ/պ:
Անդամներ՝
Աշոտ Մուրադյան - կապալառու՝ «Պրո Շին» ՍՊԸ-ի տնօրեն,
Արշակ Մկրտչյան - կապալառու՝ «Բիլդինգ Կոնստրուկշն» ՍՊԸ-ի տնօրեն,
Վիլեն Բադալյան - նախագծող կազմակերպություն՝ «Վիլհամ» ՍՊԸ-ի տնօրեն,
Արտեմ Մարտիրոսյան - տեխնիկական հսկողություն իրականացնող՝ «Մարտեվ» ՍՊԸ-ի տնօրեն,
Արմեն Մարտիրոսյան - Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ:
2.Հանձնաժողովին՝ աշխատանքները կատարել սկսած սույն թվականի նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ: