|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հունվարի 2025 թվականի N 38-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 11-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 15-ի «Անհատ ձեռնարկատեր Աննա Վարդանյանին 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն տալու մասին» N11-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման նախաբանում «հունվարի 15-ի N04-Ն» բառերը և թվերը փոխարինել «դեկտեմբերի 24-ի N118-Ն» բառերով և թվերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|