Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N390-Ն որոշմամբ հաստատված «Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման» կարգի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի 2024 թվականի գնումների պլանը հաստատելու մասին» N 13-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը: